CAS-ը կրճատել է «Ռեալի» տրանսֆերային արգելքը
ՍպորտԼոզանի մարզական վճռաբեկ դատարանը (CAS) մասնակի բավարարել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքի հարցով, հայտնում է ակումբի կայքը:
CAS-ն արգելքը կրճատել է մինչեւ այս տարվա ավարտը: 2017-ի հունվարին Արքայական ակումբը կկարողանա գրանցել նոր ֆուտբոլիստների:
Այս տարվա սեպտեմբերին ՖԻՖԱ-ն «Ռեալին» եւ Մադրիդի «Աթլետիկոյին» արգելել էր առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում հայտավորել նոր խաղացողների: 2 ակումբները պատժվել էին անչափահաս ֆուտբոլիստների գրանցման կանոնակարգը խախտելու համար: Արգելանքը տարածվում է ակումբների գլխավոր, երկրորդ եւ երիտասարդական թիմերի վրա: 2015-ին նման պատժամիջոցի էր ենթարկվել նաեւ «Բարսելոնան»: