Առինջում հնչած կրակոցի հետևանքով 55-ամյա քաղաքացին մահացել է, կինը` վիրավոր է
Երեկ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 1959 թ. Ծնված քաղաքացին մահացել է, կինը` հիվանդանոցում է: Այս մասին հայտնում է ORER.am-ը:
Ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:
Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: