Կտրուկ արժեզրկում. դոլարն էժանացել է 1 դրամով, եվրոն՝ 4,3 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 481.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 500.05 դրամ (նվազել է 4.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 596.22 դրամ (նվազել է 5.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.81 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 247.74 դրամ, ոսկի՝ 17,593.47 դրամ, պատին՝ 14,322.51 դրամ։