Կարեն Խաչանով. Չեմ սիրում նպատակներ դնել իմ առջեւ
ՍպորտՌուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարծում է, որ իր առջեւ նպատակներ դնելը կարող է դառնալ լրացուցիչ ճնշման պատճառ:
«Չեմ սիրում նպատակներ դնել իմ առջեւ, քանի որ կարծում եմ, որ դա կարող է լրացուցիչ ճնշում գործադրել: Պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ իմ խաղի, իմ առաջընթացի եւ թիմի հետ աշխատանքի վրա: Տեսնենք, թե ինչ կստացվի: Սա իմ կարիերան է, եւ ես վայելում եմ դրա յուրաքանչյուր հատվածը»,- 20-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է ATP World Tour-ը:
Հիշեցնենք, որ այս տարի Կարեն Խաչանովը հաղթել էր Չինաստանի Չենդու քաղաքում կայացած ATP շարքի մրցաշարում՝ նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում նա տարին ավարտել է 53-րդ տեղում: