Առաջին անգամ մանչեսթերյան դերբին կարող է կայանալ ԱՄՆ-ում
Սպորտ2017 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպումն առաջին անգամ կարող է կայանալ Անգլիայի սահմաններից դուրս,- տեղեկացնում է «BBC»-ն:
Երկու ակումբները հուլիսին կմեկնեն ամերիկյան շրջագայությանը և կարող են հանդիպել International Champions Cup-ում:
Հիշեցնենք, որ 2016-ի ամռանը մանչեսթերյան դերբին նախատեսված էր անցկացնել Պեկինում, սակայն այն չեղյալ էր համարվել եղանակային վատ պայմանների պատճառով: