Չելսին պատրաստ է ֆանտաստիկ գումար վճարել Խամեսի համար
ՍպորտԼոնդոնի «Չելսին» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին,- տեղեկացնում է The Sun-ը:
«Ազնվականները» պատրաստ են կոլումբացու տրանսֆերի համար վճարել 90 մլն եվրո: Անձամբ Խամեսը ցանկանում է լքել «արքայական» ակումբը բավարար խաղաժամանակ չստանալու համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոդրիգեսը մասնակցել էր Իսպանիայի առաջնության 26 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ: