Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0.38%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.50 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում, սակայն, նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 2.20%-ով եւ հասել 55.21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: