Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Շատ էի կոտրված. Նազիկ Ավդալյանը` կյանքի ամենամեծ հիասթափության, ավտովթարի, իր երազանքի մասին և ոչ միայն

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է Եվրոպայի գործող չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը: 

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Դա մի քիչ հարաբերական է։ Չեմ կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել, քանի որ տվյալ պահին դա քո համար կարող է ձեռքբերում համարվել,  բայց որոշ ժամանակ անց կամ տարիներ հետո պարզվի, որ դա բնավ էլ այդպես չէ, և հակառակը:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Համարյա ոչ մի բան։ Ինչի համար էլ զղջում եմ, դրանից հետևություններ եմ անում։

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում: 

Ապրել հնարավորինս ազնիվ ու մաքուր, չքննադատել մյուսներին ու չխառնվել նրանց կյանքին:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ  եք ասել` կներես:

Երեկ, ամուսնուս։ Տանից դուրս գալուց պատահաբար և՛ իմ բանալին էի վերցրել, և՛ նրա, ու նա ստիպված եղավ սպասել մինչև ես տուն գամ:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ: 

Բալիկիս՝ Վաչեին, մի քանի րոպե առաջ:

Կյանքիս ամենամեծ հիասթափությունը:

2011 թվականի ավտովթարս։ Այդ ժամանակ շատ էի կոտրված, դեռ այնքան նպատակներ ունեի` սպորտի հետ կապված։ Բայց ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Չեմ ուզում շատ մանրամասնել, բայց, որքան էլ տարօրինակ թվա, հիմա, երբ վերլուծում եմ եղածը,  գիտակցում եմ, որ դա իմ կյանքում շատ դրական ազդեցություն ունեցավ, որն ինձ կօգնի հետագայում շատ առաջ գնալ: Այդպիսի մի փոքրիկ խորհուրդ. եթե ինչ- որ բան կորցնում եք, պետք չէ շատ վհատվել, միգուցե դա հնարավորություն է հետագայում ավելի մեծ բան շահելու:

Արարք, որի համար զղջում եք:

Ես կասեի արարքներ։ Հաճախ փոքրիկիս (համենայնդեպս իր կարծիքով անհիմն) նախատում եմ` մոռանալով, որ նա դեռ երեխա է։ Հետո, իհարկե, փորձում եմ բացատրել, թէ դա ինչի համար ասացի:

Ինչի՞ց եք վախենում:

Շատ բաներից եմ վախենում։ Հարազատների կորցնելու մտքից քիչ է մնում այդ պահին մեռնեմ, վախենում եմ հիասթափվելուց։ Մեր երկրի իրավիճակն այնպիսին է, որ վախենում եմ լուրեր կարդալուց, որ կիմանամ որ սահմանին զինոր է զոհվել։ Վախենում եմ, որ մեր երկիրը մնալու է նույն վիճակում: Ու նման շատ բաներից եմ վախենում:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է

Երեկ մի տաքսու վարորդ ամուսնուս ասել է, որ ես միլիոնատեր եմ՝ առանց իմանալու, որ խոսում է ամուսնուս հետ։ Ամուսինս էլ որպես ամանորյա նվեր խնդրեց Bugatti Veyron:

Որոշում  կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:

Չէի ասի, որ փոխել է, դա երևի հենց այդպես էլ պետք է լիներ, բայց համենայն դեպս, երբ  4 տարեկանում պապիկս ինձ տարավ ակրոբատիկայի, սպորտն այդպես իմ կյանք մտավ։ Ու հիմա ես այն եմ, ինչ կամ: Ու, ընդհանրապես,  մեր կյանքը ամբողջությամբ կառուցվում է հասարակ որոշումներով կամ հանդիպումներով, որոնց նույնիսկ ուշադրության արժանի չենք համարում:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Անցած տարի ամռանը, երբ ուսումնամարզական հավաքների գնացի, որդիս դեռ չէր խոսում, իսկ երբ մոտավորապես 20 օրից վերադարձա, ոչ միայն բառեր,  այլ բառակապակցություններ էր ասում ու փորձում էր նախադասություն կազմել: Այդ պահին ցավի ու երջանկության իրար հակասող այնպիսի զգացողություններ էին իմ մեջ իրար խառնվել:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Ես որպես անձ երջանիկ եմ։ Բայց լիակատար երջանիկ կլինեի, եթե երկրումս խաղաղություն տիրեր ամեն առումով:

Երազում եմ, որ…

Երազում եմ, որ որդիս ու եթե էլի երեխաներ ունենամ, լինեն ամեն առումով մեծատառով մարդ ու ազգին պիտանի:

Սամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից