Խամես Ռոդրիգեսը բրիտանական վիզա է ստանում Կոլումբիայում
ՍպորտԿոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն։
Hsbnoticias-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստն այս օրերին գտնվում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, որտեղ զբաղվում է բրիտանական վիզա ստանալու հարցով։
Ճապոնիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից հետո Խամեը հայտարարել էր, որ քննարկում է Արքայական ակումբից հեռանալու տարբերակը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Միլանն» ու «Ինտերը»։