«Արարատի» նախկին ֆուտբոլիստները պայմանագիր են կնքել «Ալաշկերտի» հետ
ՍպորտՀարձակվող Գեւորգ Նռանյանն ու կիսապաշտպան Մհեր Սահակյանը համալրել են «Ալաշկերտի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի առաջնության առաջին հատվածում նրանք հանդես էին գալիս «Արարատում»։ Նռանյանը եւ Սահակյանը «Ալաշկերտի» հետ կնքել են 1․5 տարվա պայմանագիր։