Ազատվեք աչքերի տակի այտուցներից այս խառնուրդի միջոցով․ արդյունքները երաշխավորված են
LifestyleԱչքերի տակի մուգ շրջանակներն ու այտուցներն առաջանում են շատերի մոտ։ Այն սովորաբար անառողջ սննդակարգի, սթրեսի, առողջական խնդիրների, քնի պակասի, աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունք կարող է լինել։ Այն կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ՝ անկախ տարիքից։
Չնայած աչքերի տակի մուգ շրջանակները վտամգավոր չեն, սակայն գեղագիտական տեսակետից այնքան էլ հաճելի չեն ու մարդու արտաքինտ դարձնում են հոգնած, ծեր ու անառողջ։
Այս բնական բաղադրատոմսը խոստանում է օգնել ազատվել խնդրից՝ առանց կողմնակի բացասական հետևանքների։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 թեյի գդալ թարմ վարունգի հյութ
• 1 թեյի գդալ թարմ քերած կարտոֆիլ
• 1 թեյի գդալ մաքուր մեղր։
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները լավ խառնել ու քսել աչքերի տակ (կարելի է նաև քսել ամբողջ դեմքի մաշկին) ու պահել 20 րոպե։ Լվացվել սառը ջրով ու քսել խոնավեցնող կրեմ։
Լավագույն արդյունքի համար կատարելայս պրոցեդուրան ամեն օր՝ 30 օր շարունակ։ Կարելի է պատրաստել մեծ քանակությամբ այս դիմակից ու այն պահել սառնարանում մի քանի օր, որպեսզի ամեն օր ստիպված չլինեք նորը պատրաստել։ Արդյունքները, սակայն, սպասեցնել չեն տա։