Դոլարը շարունակում է էժանանալ, իսկ եվրոն նվազել է 500 դրամից
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կազմել է 480.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.92 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 499.81 դրամ (նվազել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.87 դրամ (նվազել է 3.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.87 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 244.18 դրամ, ոսկի՝ 17,396.81 դրամ, պատին՝ 14,032.43 դրամ։