Դոլարը թանկացել է ավելի քան մեկ դրամով, իսկ եվրոն՝ 3 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կազմել է 481.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 503.02 դրամ (աճել է 3.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 594.12 դրամ (աճել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.92 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 248.29 դրամ, ոսկի՝ 17,559.4 դրամ, պատին՝ 14,126.21 դրամ։