Դոլարը, ռուբլին, եվրոն ու ֆունտն արժևորվել են
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը դեկտեմբերի 22-ին կազմել է 481.77 դրամ: Այն դեկտեմբերի 21-ի համեմատ արժևորվել է 1,09 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 503,02 դրամ՝ արժևորվել է 3,21 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 594,12 դրամ է՝ դեկտեմբերի 21-ի համեմատ այն արժևորվել է 1,25 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը դեկտեմբերի 22-ին կազմել է 7,92 դրամ` դեկտեմբերի 21-ի համեմատ արժևորվել է 0,05 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 248,29 դրամ, ոսկի՝ 17.559,4 դրամ, պլատին` 14.126,21 դրամ: