Քարդաշյան-Ջեներ ընտանիքի սուրբծննդյան տոնածառերը
LifestyleՔարդաշյան-Ջեներ գերդաստանն արդեն պատրաստ է Սուրբ Ծնունդը տոնելուն, որը մոլորակի կաթոլիկ բնակչությունը նշում է դեկտեմբերի 25-ին: Քրիս Ջեները համացանցում արդեն պարծեցել է իր տան տոնածառով:

Հատկանշական է, որ փարիզյան Crystal Group-ի ճարտարապետները Քրիսի համար կարմիր հայելային արջ են ստեղծել. ի դեպ՝ սա առաջին գործն է, որ ընկերությունն արել է ԱՄՆ-ում:


Քորթնին Կալաբասասի իր առանձնատանը միանգամից վեց տոնածառ է դրել (այս շաբաթ նա 12 եղեւնի է գնել, որտեղ են մյուսները՝ հայտնի չէ):

Քիմ Քարդաշյանի ընկեր Ջոնաթան Չեբանը սոցցանցերում ցուցադրել է տոնածառերը, որ գնել են Քանյեն ու Քիմը: Ամուսինները երկու տոնածառ են գնել, հավանաբար՝ մեկը Քլոեի համար:



Քայլին նույնպես հասցրել է ցուցադրել իր ձեռքբերումը:

Խոսքը ոչ թե ռեփեր Tyga-ի, այլ տոնածառի մասին է:

Քենդալը հետ չի մնացել ընտանիքից:
Աղբյուրը՝ Daily Mail