Լուսին՝ Նոր տարին ԱՄՆ-ում դիմավորելու, մայրանալու եւ նոր ոճի մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
Լուսիի «Best of Me» երգի տեսահոլովակի առաջին կադրերը ներկայացրել ենք նախորդ ամիս: Այսօր արդեն նոր աշխատանքը հասանելի է համացանցում, եւ նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ բացասական կարծիքներ դեռ չի լսել. «Ուրախ եմ, որ մարդիկ գնահատում եւ ուժ են տալիս, որ նույն տեմպով շարունակեմ։ Դեռ չգիտեմ՝ երգը կոմերցիոն առումով ինչ հաջողություն կունենա, բայց դրական արձագանքներն արդեն ձեռքբերում եմ համարում»։
Լուսինե Աղաբեկյանը փոխել է բեմական անունն ու երգերի ոճը, ինչը բացատրում է նոր լսարան ունենալու հետ.««Հիմա» երգից հետո թողարկել եմ անգլալեզու երգեր։ Շարունակելու եմ այս ոճում երգել, այն ավելի գեղեցիկ է հնչում անգլերեն: Բացի այդ նպատակ ունենք Հայաստանից դուրս աշխատել, այդ պատճառով բեմական անունս էլ փոխվել է»։
Շարունակությունը՝ այստեղ: