Դոլարն ու եվրոն շարունակում են արժեւորվել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կազմել է 482.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.37 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 504.08 դրամ (աճել է 1.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 591.88 դրամ (նվազել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.91 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 244.45 դրամ, ոսկի՝ 17,537.24 դրամ, պատին՝ 14,044.05 դրամ։