Վարդան Արամյանը գյուղատնտեսության ոլորտի անկման պատճառ է համարում հաշվարկային խնդիրները
ՏնտեսությունԳյուղատնտեսության ոլորտում աճը համահունչ չի եղել կանխատեսումներին, իսկ տնտեսության մնացած բոլոր ոլորտներում կանխատեսումները համընկել են առկա ցուցանիշներին:
Այս մասին դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարի փոխանցմամբ` գյուղատնտեսության ճյուղում կանխատեսվում էր աճ, բայց հաշվի առնելով վերջին զարգացումները, կլինի բացասական ցուցանիշ: Այստեղ այն ոչ թե կախված է տնտեսական զարգացման հետ, այլ հաշվարկման խնդիր է եղել:
Նախարարի խոսքով` 2016 թվականի օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 9.6 տոկոս աճ, իսկ սեպտեմբերին և հոկտեմբերին համապատասխանաբար 20 և 30 տոկոս անկում:
«Եթե սա լիներ տնտեսական ցնցման արդյունք, ապա այսպիսի անկման դեպքում ապրանքների գները պետք է համապատասխանաբար արձագանքեին: Նախորդ տարիների գյուղատնտեսության անկմանը դրանք անմիջապես արձագանքում էին, քանի որ գյուղատնտեսությունը խիստ մրցակցային շուկա է, և առաջարկի կտրուկ անկումը հանգեցնում է բարձր գների: Բայց մենք գնային բարձր խումբ չենք ունեցել ոչ սեպտեմբերին, ոչ հոկտեմբերին: Դա մեզ հիմք է տալիս փաստելու, որ անկման պատճառը հաշվարկային խնդիրներ են»,- ասաց Արամյանը` հավելելով, որ 2017 թվականի բյուջետային ցուցանիշների մասով ճշտումնե ր չեն մտցվելու, քանի որ գյուղատնտեսությունը հարկունակ ոլորտ չէ: