10 ամենահեքիաթային ամանորյա տաղավարները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ամանորյա տոները հաճախ վերածվում են գնումների մարաթոնի, որովհետեւ, որպես կանոն, կյանքի զբաղված ռիթիմից ելնելով՝ ոչ միշտ է հարմար ժամանակ լինում նվերներ գնելու համար։Պետք է խոստովանել, որ առանց խանութներ գնալու եւ տոնական նվերների՝ կարող եք չզգալ տոնական տրամադրության շունչը։
Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի տարբեր քաղաքների 10 ամենաօրիգինալ եւ իսկապես հեքիաթային տաղավարները, որոնք ուշադրության են արժանի։

Մոսկվայի ՑՈՒՄ. այս տարի մոսկովյան ՑՈՒՄ-ի տաղավարները ոգեշնչվել են մանկական սիրված հեքիաթներով. «Կարմիր գլխարկ», «Ռափունցել» եւ այլն։

Լաֆայեթ Գալերիա. Այս տարի Լաֆայեթ Գալերեան տոնական հեքիաթ է պատրաստել. սպիտակ արջեր, հարմարավետ մանկական սենյակ, որոնք ստիպում են այցելուներին իրենց նորածին զգալ։

BHV MARAIS.
Եվս մեկ փարիզյան ունիվերմագը մեզ առաջարկում է հիշել մանկությունը՝ հատկապես Սանտա Կլաուսի մասին լեգենդը։ Դիզայներներն իսկապես հրաշալի պատկեր են ստեղծել։

BLOOMINGDALE’S։
Նյույորքյան ամենահայտնի ունիվերմագի տոնական տաղավարն այսպիսին է։
MACY’S
Նյու յորքցիների մեկ այլ սիրելի խանութը շարունակում է ծովային թեման եւ ներկայացնում, թե ինչպես են Ամանորը նշում ծովի հատակին։

BERGDORF GOODMAN.
Նյու Յորքի 5-րդ Ավենյուում ներկայացված տաղավարներից մեկում նման հիասքանչ տեսարան է ներկայացված։

SELFRIDGES
Լոնդոնյան ունիվերմագն առաջարկում է գնորդներին ուղեւորվել Սանտա Կլաուսի հետ ճանապարհորդության, որից հետո նոր տոնական ճաշկերույթ անցկացնել։

TIFFANY & CO
Tiffany & Co-ի ամանորյա տոնածառն իսկապես երազանքների ծառ է, որը հիացմունքի է արժանի։

HERMÈS
Hermès-ի տաղավարները միշտ էլ արվեստի նմուշներ են ներկայացնում։ Այս տարի նորաձեւության տան տաղավարը մեզ պատմում է թիթեռի սիրո պատմությունը։

HARRODS
Լոնդոնյան ամենահայտնի ունիվերմագը մնում է բրիտանական էլեգանտ ոճում, այդ պատճառով էլ իր տաղավարդները զարդարել է Burberry-ի վզկապներով հերոսներով։