ՀՀ արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տարեվերջին կկազմի շուրջ 55 տոկոս
ՏնտեսությունՀՀ ընդհանուր արտաքին պարտքը ՀՀ ֆինանսների նախարարության ակնկալիքներով կազմելու է 5 մլրդ 905 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` արժեթղթերով թողարկվող ներքին պարտքը կկազմի 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափ:
«Կենտրոնական բանկի պարտքը շուրջ 511 մլն ԱՄՆ դոլար է, իսկ մնացածն արտաքին պարտքն է: Հարաբերական ցուցանիշների տեսանկյունից կառավարության պարտքն, առանց կենտրոնական բանկի պարտքի, ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսը մի փոքր կգերազանցի 2016 թվականի արդյունքում: Ընդհանուր պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի շուրջ 55 տոկոս»,- ասաց Վարդան Արամյանը:
Նախարարի ներկայացմամբ` պարտքային ցուցանիշները ներկայացնելիս հաշվի են առնված փոխարժեքի վերջին զարգացումները: