Կնոջս չեմ օգնում. խոստովանում է ֆինանսների նախարարը
LifestyleՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր պատմել է իր ամանորյա նախապատվությունների մասին։
«Գլխավորն Ամանորի սեղանին մթնոլորտն ու տրամադրությունն է, այլ ոչ թե ճաշատեսակները։ Ես քմահաճ չեմ սննդի հարցում և չկա այնպիսի ճաշատեսակ, առանց որի ես չպատկերացնեի ամանորյա սեղանը։ Ինձ համար ավելի կարևոր է տրամադրությունն ու մթնոլորտը ամանորյա սեղանին», – ասուլիսում ասաց Արամյանը՝ խոստովանելով, որ չի օգնում կնոջը խոհանոցում, քանի որ իրեն լավ խոհարար չի համարում։
Նախարարն ամանորյա տոներն անցկացնելու է Հայաստանում, իսկ ամենահիշարժան Ամանորը համարում է առաջնեկի ծնված տարին.
«Դուստրս ծնվել է դեկտեմբերի 5–ին, և կինս նրա համար գնել էր Ձմեռ պապու կոստյում։ Նոր տարուն մենք նրան հագցրեցինք այդ կոստյումը, և Ամանորի տոներն անցան բավականին ուրախ», – նշեց Արամյանը։
Այն հարցին, թե իր համար որ նվերն է եղել ամենահիշվողն ու ցանկալին Ամանորի տոներին, նախարարը նշեց. «Հեծանիվը, որ հայրս էր նվիրել»։