41-ամյա Միլա Յովովիչը՝ կրեատիվ սեքսի մասին. «Մշտապես ստիպված եմ լինում ինչ-որ նոր բան մտածել»
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Միլա Յովովիչը երբեք իր սիրած թեմաների մասին ազատորեն խոսելու բարդույթներ չի ունեցել: VVanity Fair Italia-ին 41-ամյա դերասանուհու տված հարցազրույցը դրա հերթական ապացույցն է: Յովովիչը խոսել է իր անձնական կյանքի մասին:

Հիշեցնենք, որ Միլա Յովովիչն ու նրա ամուսինը՝ 51-ամյա Փոլ Ու.Ս. Անդերսոնը, միասին են ավելի քան 14 տարի: Միլան եւ Փոլը ծանոթացել են 2002 թվականին, նկարահանումների ժամանակ: 2007-ին զույգը դուստր է ունեցել՝ Էվերը, իսկ 2015 թվականին ծնվել է նրանց երկրորդ աղջիկը՝ Դեշիելը:

«Էվերը վարժվել է մեր ննջարանում մեզ հետ քնել: Մենք ամենեւին դեմ չենք, բայց ահա սեքսի համար ստիպված եմ լինում տեղ գտնել, որտեղ ամուսնուս հետ կարող ենք մենակ լինել: Բոլորս մեկ անկողնում ենք քնում. ես, Փոլը եւ մեր ավագ դուստրը: Եթե նա ուզում է մեզ հետ քնել, մենք չենք մերժում: Եթե անգամ գիշերվա համար այլ ծրագրեր ունենք»,- անկեղծացել է Միլան եւ հավելել, որ այդպես իրենց ամուսնական կյանքը նույնիսկ ավելի հետաքրքիր է դարձել:

«Ստիպված ենք լինում ոչ ստանդարտ լուծումներ գտնել՝ սիրով զբաղվելու համար: Մենք հյուրանոց ենք գնում կամ դրա համար տանն այլ վայր գտնում: Չեք էլ պատկերացնի, թե կրեատիվությունը որքան է օգնում մեր ամուսնությանը»,- նշել է դերասանուհին:

Ի դեպ՝ զույգը ծրագրում է մոտ ապագայում նորից երեխա ունենալ:
«Ես եւ ամուսինս արդեն քննարկել ենք դա: Ես արդեն 41 տարեկան եմ, այնպես որ՝ չենք կարող ձգձգել»,- ասել է Միլա Յովովիչը: