Ամենավատն այն է, որ օգտագործում են «այլասերում» բառը. Դիանա Գրիգորյանը` «Առաջնորդներ»-ի շուրջ բարձրացված աղմուկի մասին
LifestyleAsekose.am-ը գրում է.
Մի քանի օր է, ինչ համացանցում մեծ աղմուկ է բարձացել համացանցային օգտատերերից մեկի գրառումը, որում նա նշում էր, որ «Առաջնորդներ» սերիալը գովազդում է հարազատների միջև սեռական կապը կամ այլ կերպ ասած` սերիալը այլասերվածության գովաբանություն է:
Asekose.am-ը կապ հաստատեց սերալի սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ` թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով:
«Ես համացանցային գրառումներից տեղյակ չեմ, քանի որ ինձ մոտ գերծանրաբեռնված վիճակ է, դրա ժամանակը չունեմ, որպեսզի համացանցային անիմաստ խժդժությւոնների մեջ ներգրավվեմ: Այդ նամակը եկել է հեռուստատեսություն, որը ես անձամբ կարդացել եմ: Տվյալ անձնավորությունը թող ուշադիր նայի ֆիլմը: Ֆիլմում մորաքրոջ 2 երեխաները սիրահարված չեն իրար, քանի որ սերը միայն Դավիթ Թադևոսյանի կերպարի` Ժանոյի կողմից է, իսկ նրա կողմից սիրահարությունը երբ եղել է, նա այդ ժամանակ չի իմացել, որ նրանք մորաքրոջ երեխաներ են: Նամակի հեղինակը նշել է նաև, որ հերոսուհու հայրը նրան որդեգրել է, մինչդեռ սերիալում Մոնթեն իմ իսկական հայրն է, այսինքն` սա էլ է սխալ է, կամ լավ չի նայել գրառման հեղինակը: Սերիալում իմ մարմանվորած կերպարի` Ադանեի հայրը միակ մարդն է, ով գիտի, որ մենք մորաքրոջ երեխաներ չենք: Յութուբյան 254-րդ սերիայում արդեն բացահայտվում է այդ ամենը: Հեռուստատեսությամբ այդ սերիան, որը կլինի այս տարվա վերջին սերիան, կցուցադրվի դեկտեմբերի 30-ին ` ժամը 9:45:
Շարունակությունը՝ այստեղ: