«ՌԲ Լայպցիգը» 70 միլիոն եվրոյով կգնի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնը
ՍպորտԲունդեսլիգայի նորեկ «ՌԲ Լայպցիգը» գործարար Միքայել Կլեմելից կգնի Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնը, հաղորդում է Bild-ը: Գործարքի գումարը 70 միլիոն եվրո է: 2010 թվականից «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբը վարձակալում է «Ռեդ Բուլ Արենան»: Նախատեսվում է ստադիոնի վերակառուցումից հետո ընդունել 57 հազար հանդիսական:
1956 թվականին կառուցված ստադիոնը նախորդ անգամ վերակառուցվել է 1998 վթականին: Ստադիոնում անցկացվել է 2006թ. աշխարհի առաջնության հինգ հանդիպում: