Համացանցում ծաղրել են Ռոնալդուի լուսանկարն իր իսկ մոմե արձանի հետ
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուն ներկա պահին ընտանիքի հետ միասին հանգստանում է Մադեյրա կղզու իր տանը: Корреспондент-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 27-ին պորտուգալացին կվերադառնա մադրիդյան «Ռեալի» շարքերը` պատրաստվելու մրցաշրջանի երկրորդ կեսին:
Սուրբծննդյան տոները Ռոնալդուն ընտանիքի անդամների հետ միասին որոշել է նշել սեփական թանգարան այցելելով: 31-ամյա ֆուտբոլիստի քույրը` Կատյա Ավեյրուն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում մարզիկի ողջ ընտանիքը լուսանկարվել է պորտուգալացու մոմե արձանի և նրա 4 Ոսկե գնդակների ֆոնին:
Ինքը` Կրիշտիանուն, Twitter-ում լուսանկար է տեղադրել իր մոմե «նմանակի» հետ և գրել. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, աշխարհ»:
Համացանցում, ինչպես և սպասվում էր, ակնթարթորեն արձագանքել են տվյալ լուսանկարին և մի շարք մեմեր տեղադրել: