Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններում
ՍպորտՔաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:
Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցելու է 120 շախմատիստ: Նրանց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս: Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: