Տարվա լավագույն բասկետբոլիստը Անդրե Սպայթ Մկրտչյանն է
ՍպորտՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2016 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն:
Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը, ով հուլիսին Մոլդովայում ճանաչվեց Փոքր երկրների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող: 2-րդ տեղը զբաղեցրել է հավաքականի ավագ Զարեհ Զարգարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բրայանտ Դանստոնը:
Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է Աննա Ասլանյանը, որը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում փայլեց հուլիսին Թբիլիսիում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: 2-րդ տեղում է հայտնվել Դիանա Ռամազյանը, իսկ եռյակն եզրափակել է Վիկտորիա Տոնոյանը: