Քիմ Քարդաշյանն ու նրա աստղային ընտանիքը տոնական խնջույք են կազմակերպել
LifestyleԵռամսյա դադարից հետո Քիմ Քարդաշյանը կրկին երևացել է սոցիալական ցանցերում: Ավելին, նրան տեսել են նաև թատրոններից մեկում: Այս ամենից բացի, համացանցում հայտնվել են Քարդաշյան – Ջեններ ընտանիքի ուրախ հավաքույթից լուսանկարներ: Նրանք նշել են Ծննդյան տոնը:
Քիմ Քարդաշյանը տոնական երեկոյին ոսկեգույն զգեստով է եղել, կրել է բավականին հետաքրքիր վզնոց, իսկ շրթունքից ոսկե օղ է կախել:
Քիմից բացի, հավաքույթին մասնակցել են նաև Քայլի, Քենդալ և Քեյթլին Ջեններները, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Քրիս Ջենները, Սքոթ Դիսսիկը և Քայլիի «բոյֆրենդը»՝ ռեպեր Տայգան, ինչպես նաև ուրիշներ:
