Չինացիները Պեպեին առաջարկում է 2 անգամ ավելի աշխատավարձ, քան «Ռեալը»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն գայթակղիչ առաջարկ է ստացել Չինաստանից:
Marca-ի համաձայն՝ չինական ակումբներից մեկը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 անգամ ավելի աշխատավարձ, քան նա ստանում է «Ռեալում»:
Արքայական ակումբը Պեպեի հետ դեռ չի կարողանում փոխհամաձայնության գալ պայմանագիրը երկարաձգելու հարցում: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Պեպեն 2007-ին պորտուգալական «Պորտուից» է տեղափոխվել «Ռեալ»: