Լեո Դի Կապրիոն դավաճանել է ընկերուհուն
LifestyleԼոս-Անջելեսի բարերից մեկում Լեոնարդո դի Կապրիոյին տեսել են մոդել Փեյջ Ուոթքինսի հետ:
Ասում են, որ Դի Կապրիոն ընկերների՝ Լուկաս Հաասի և Թոբի Մագուայերի հետ Լոս-Անջելեսի բարերից մեկում է եղել, երբ նրանց են միացել մի քանի մոդելներ, այդ թվում՝ Փեյջ Ուոթքինսը, որի հետ Լեոնարդոն, իբր թե, այնքան է մտերմացել, որ մոդելը նստել է դերասանի ծնկներին և նրանք համբուրվել են: Ըստ երևույթին, Լեոնարդոն լավագույնս օգտագործել է Նինա Ագդալի՝ քաղաքից բացակայելու փաստը:
Այս լուրերը, սակայն, շտապել են հերքել դերասանի պրոդյուսերները: Նրանք հավատացրել են, որ Դի Կապրիոն բարում եղել է միայն իր ընկերների հետ: