ԶԼՄ-ները հայտնում են Ջորջ Մայքլի մահվան հավանական պատճառը
LifestyleԼեգենդար բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը հնարավոր է մահացել է սրտային անբավարարությունից, հայտնում է Billboard-ը։
Ջորջ Մայքլը մահացավ 53 տարեկանում՝ Սուրբ ծննդյան շաբաթավերջին։ Ոստիկանությունը հայտնել է, որ «կասկածելի հանգամանքներ» չկան։
Թվիթերում ու ինստագրամում աստղերն իրենց ցավակցությունն են հայտնում, որոնց թվում է Էլթոն Ջոնը, Մարկ Ռոնսոնը, Ռայան Ադամսը, ինչպես նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն ու բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը։
Ինչպես հայտնել է երգչի մենեջեր Մայքլ Միպմանը, Սուրբծննդի առավոտյան իրեն զանգահարել ու ասել են, որ Մայքլին գտել են մահացած՝ «խաղաղ պառկած իր անկողնում»։
Երգչի բռնի մահը բացառվել է։ Միևնույն ժամանակ, ըստ Լիպմանի, սրտի անբավարարվածությմաբ պայմանավորված մահն անակնկալ էր։
Մայքլի կարիրերում, ինչպես առանձին, այնպես էլ Wham դուետի կազմում, վաճառվել է գրեթե 100 մլն ձայնագրություններ։ Երգչի ամենահայտնի երգերը դարձան «Last Christmas», «Wake me up before you go-go», ինչպես նաև Էլթոն Ջոնի հետ ձայնագրած «Dont let the sun go down on me» երգերը։