Լուիս Էնրիկե. Ինձ չեմ պատկերացնում այլ ակումբում
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր՝ կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու մասին լուրերը:
«Կասկածներ չունեմ, որ մարզում եմ լավագույն թիմը, աշխատում լավագույն ակումբում ու մարզում լավագույն խաղացողներին: Հասկանում եմ նաեւ, որ իմ աշխատանքը ռիսկային է:
Առաջնությունում մենք հետ ենք Մադրիդի «Ռեալցի», սակայն կարող ենք հետ բերել կորցրածը: Ակումբը հույսեր է կապում ինձ հետ, իսկ ես ինձ չեմ տեսնում այլ թիմում»,- մարզիչի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի եւ «Բարսելոնայի» միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: