ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում նաև Ղրղզստանը, ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
2016թ. օգոստոսաի 12-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել էին միության մաքսային օրենսգրքի նախագիծը: Փաստաթղթի համաձայն՝ արտաքին սահմաններին մաքսային ձևակերպումները կմիասնականացվեն, իսկ ապրանքների տեղափոխման պայմանները նկատելիորեն կպարզեցվեն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մաքսային օրենսգիրքը հենց այն փաստաթուղթն է, որին սպասել է բիզնեսը: Սարգսյանը հավելել է, որ այն մշակվել է ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների հետ համատեղ և նրանում հաշվի են առնվել բոլոր դիտողությունները: