«Միկին կրունկով գոլ խփելու արքան է». Զլատան Իբրահիմովիչ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրունկով խփած գոլի մասին:
«Միկին կրունկով գոլ խփելու արքան է, իսկ ես՝ Աստվածը»,-ասել է շվեդ հարձակվողը:
Վերջինս խոսել է նաև «Սանդեռլենդ»-ի դեմ տոնած հաղթանակի մասին՝ մասնավորապես փաստելով. «Կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել, բայց հաղթեցինք 3:1 հաշվով»:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հյուրնկալելով «Սանդեռլենդ»-ին, հաղթեց 3:1 հաշվով: Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Այս տուրից հետո Ժոզե Մոուրինյոյի սաներն ունեն 33 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում են: