Սիմեոնեն կշարունակի աշխատել Աթլետիկոյում
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Հիլ Մարինը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կմնա ակումբում մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը:
«Սիմեոնեն ծրագրում է մնալ «Աթլետիկոյում» և շարունակել աշխատել թիմի հետ: Նա կմնա ակումբում մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը»,- Մարինի խոսքն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը պայմանագիր ունի «Աթլետիկոյի» հետ մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտերը»: