Լևոն Արոնյանը արագ շախմատի աշխարհի առաջնությունում դեռևս 4-րդ տեղում է
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Քաթարում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում դեռևս 4-րդ տեղում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը 10 տուրից հետո ունի 7 միավոր: Առաջատարը Վասիլի Իվանչուկն է՝ 8 միավորով: 7,5-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Յան Նեպոմնյաշչին:
Արագ շախմատի հաջորդ 5 տուրերը կկայանան դեկտեմբերի 28-ին: