Միշտ երազել եմ զարդարել իմ տոնածառը. Գոհար Ավետիսյանը պատրաստ է դիմավորել Ամանորը
LifestyleԲոլոր նրանք, ովքեր դեռ ծուլանում են պահարանի ամենավերջին դարակներից հանել Ամանորի զարդ տոնածառը, հիշեցնենք, որ արդեն դեկտեմբերի 28-ն է եւ հաշված օրեր են մնացել տարեմուտին։
Հավանաբար հենց այսպես էլ մտածել է Ռուսաստանում հայտնի եւ պահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանը եւ երեկ զարդարել է իր տոնածառը։ Եվ քանի որ 23-ամյա հայուհին սիրում է նկարահանել ու ցուցադրել գրեթե ամեն ինչ, որոշել է հրապարակել հոլովակ, որում պարծենում է իր գունավոր գեղեցկուհիով.
«Իսկ դուք պատրա՞ստ եք Ամանորին։ Միշտ երազել եմ զարդարել իմ տոնածառը։ եվ ահա այն՝ իմ առաջին տոնածառը, որը զարդարված է իսկական աղջկական ձեւով»,- Instagram-ում գրել է Գոհարը։