Ինչն այն չէ այս ընտանիքի տոնական լուսանկարում
LifestyleՃիշտ է, Ամանորն ու Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր երկրներում տարբեր օրեր են նշվում, սակայն ամենուր այս տոներն ունեն մեկ կարեւոր նպատակ՝ ընտանիքի բոլոր անդամների հետ հավաքվել մեկ վայրում, հանդիպել մտերիմներին եւ ուրախանալ տոնական սեղանի շուրջ։
Սովորաբար այդ երջանիկ ակնթարթները անմահացնելու եւ հետո դրանք հավերժ հիշելու համար արվում են խմբակային լուսանկարներ, որոնք երբեմն ինչ-որ մեկը, ինչ-որ մի բան փչացնում է։ Նույնը կատարվել է հենց այս ընտանիքի հետ։ Սուրբ Ծնունդը նշելու եկած հարազատները լուսանկարվել են, բայց վերջին պահին ինչ-որ բան այն չի ստացվել. հայտնվել է ընտանիքի ամենահավատարիմ բարեկամը եւ իր բնական կարիքները հոգացել հենց հյուրասենյակի սպիտակ գորգի վրա։

Հավանաբար, շունն էլ այսպես է որոշել նկարվել։