Այս անգամ հենց ճերմակ ձյան փաթիլները ինձ կանչեցին հայրենիք. Վարդուհի Ալեքսանյանը տոները կանցկացնի Հայաստանում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, ով բավականին ժամանակ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, այս օրերին Երեւանում է: Life.panorama.am-ը զրուցել է պարուհու հետ եւ հետաքրքրվել Հայաստան վերադառնալու պատճառների ու ծրագրերի մասին:
«Տարվա ընթացքում շատ էին արտասահմանյան իրադարձություններն ու տոները, հատկապես իմ 1.5 տարեկան նորաստեղծ դպրոցի շատ սիրելի աշակերտների ու նվիրյալ ծնողների, պարուսույցների հետ միասին հաշվետու համերգից հետո հասկացա, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը իմ ամենասիրելի տոններն են, որը միշտ նշել եմ ջերմ, ընտանեկան մթնոլորտում, ինչն էլ կանեմ եւ այս տարի»,- պատմեց Վարդուհին ու շարունակեց.
«Քանի որ ԱՄՆ-ում գրեթե միշտ արեւային եղանակ է, որը շատ հաճելի է, սակայն Նոր տարին ուզում ես նշել ձմռան շունչը զգալով: Ձյուն շատ եմ սիրում, ու այս անգամ հենց ճերմակ ձյան փաթիլները ինձ կանչեցին հայրենիք»:
Շարունակությունը` այստեղ: