Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»


2017թ-ին հակառուսական պատժամիջոցները զգալիորեն կմեղմանան

Միջազգային

Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը, հավանաբար, վերջին անգամը կլինի, քանի որ Արևմուտքի համընդհանուր տրամադրվածությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ սկսել է փոխվել: Եվրոպայում օրեցօր ավելանում է ռուսամետ քաղաքական գործիչների թիվն, ովքեր մեծ հարցականի տակ են դնում հակառուսական պատժամիջոցների արդյունավետությունը և առհասարակ ԵՄ-ի միասնականությունը: IHS Markit-ի տնտեսագետ Չառլզ Մուվիտը կարծում է, որ «եթե ԱՄՆ-ն մեղմացնի հակառուսական պատժամիջոցներն, ապա ԵՄ անդամ երկրներին այլևս չի հաջողվի համաձայնության գալ դրանք պահպանելու հարցում:

Նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամպի հաղթանակը մեծ հույսեր ներշնչեց, որ ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է փոփոխվել, չնայած Եվրամիությունը դեկտեմբերի 19-ին տնտեսական պատժամիջոցների ժամկետը ևս վեց ամսով երկարաձգեց: Միաժամանակ ԱՄՆ գանձապետարանի վարչությունը նոր անձանց և ընկերությունների անուններ ավելացրեց պատժամիջոցների ցանկին: Սակայն վերջերս Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամպի խորհրդական Նյուտ Գինգրիչը հաղորդել է, որ Թրամպը չեղյալ կհայտարարի Բարաք Օբամայի տված կարգադրությունների 60-70%-ը:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «նոր, ավելի թարմ ու կառուցողական մոտեցման որոշակի հույսեր ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմից»:

Bloomberg գործակալության տնտեսագետների 55%-ը կանխատեսում է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ը կմեղմացնի Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները: Առանց այդ սահմանափակումների ՌԴ-ի տնտեսությունը 2017թ. 0,2 %-ի չափով աճ կգրանցի, իսկ 2018թ՝ 0.5%: Դրան կհաջորդի ԵՄ-ի կողմից պատժամիջոցների թեթևացումը:

Պատժամիջոցների հարցում կոշտ վերաբերմունք ունեն հիմնականում Մեծ Բրիտանիան, Սկանդինավյան և Բալթյան երկրները, մինչդեռ Արևելյան Եվրոպայում ավելի սկեպտիկ մոտեցում են ցուցաբերում:

Ֆրանսիայի նախագահի Հանրապետական թեկնածու Ֆրանսու Ֆիյոնը, ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը հանդես են եկել պատժամիջոցները մեղմացնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ հայտարարություններով:

Բրյուսելում գտնվող «Եվրոպական քաղաքականության կենտրոն»-ի գլխավոր վերլուծաբան Փոլ Իվանը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում արևելյան Ուկրաինայում իրավիճակի զգալի փոփոխություն տեղի չի ունեցել, ինչն ավելի է դժվարացնում հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցը:

Բացի այդ, անկախ առկա պատժամիջոցներից, գերմանացի ներդրողներն ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերում Ռուսաստանում աշխատելու հարցում, իսկ այս տարվա առաջին կեսին Գերմանիայից ՌԴ ներդրումները, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ, 50%-ով ավելացել են:

Այսպիսով, շատ քաղաքագետներ կարծում են, որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ ինքնուրույն չէ, իսկ ներկա պահին կախված է ԱՄՆ-ից: Միությունը շատ հարցերում է հետևում ԱՄՆ-ի օրինակին: ԵՄ-ը, որ հիմնվել էր Բարաք Օբամայի վարած քաղաքականության վրա և խաղադրույք կատարել Հիլարի Քլինթոնի հաղթանակի վրա, կարող է հայտնվել մեկուսացման մեջ: Նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամպի՝ Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու և համագործակցելու պատրաստակամությունը, միգուցե, դրդի ԵՄ-ին վերանայել իր տեսակետը:

Հակառուսական պատժամիջոցները չեն կարող չեղարկվել ամբողջությամբ, սակայն 2017թ-ի երկրորդ կեսին դրանք կարող են զգալիորեն մեղմանալ:

Անի Գասպարյան

 

Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը