Դրեյքի ու Ջեյ Լոյի սիրախաղը զայրացրել է Ռիհանային
LifestyleԵրգչուհի Ջենիֆեր Լոպեսի ու ռեփեր Դրեյքի սիրախաղը զայրացրել է ռեփերի նախկին ընկերուհուն՝ երգչուհի Ռիհանային, որին Դրեյքը վերջերս հենց բեմի վրա սիրո խոստովանություն էր արել:
Ռիհանան ինստագրամում «unfollow» է արել Ջենիֆեր Լոպեսին՝ հանել է նրան իր ընկերների ցուցակից:
Հիշեցնենք, որ օրերս լուրեր տարածվեցին Դրեյքի ու Ջեյ Լոյի սիրավեպի մասին: Դրեյքը ներկա էր եղել երգչուհու համերգներից մեկին, նրանք համատեղ լուսանկար էին հրապարակել, հետո էլ միասին ճաշել էին ու ընթրել:
Րոպեներ առաջ էլ Լոպեսը նոր սիրառատ լուսանկար է հրապարակել Դրեյքի հետ իր ինստագրամում:
.png)
