Ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. վարորդը մահացել է
Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Վարորդը՝ 1967 թ. ծնված Արմեն Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: