«Ռեալը» Մարտին Էդեգորին վարձավճարով ուղարկում է Հոլանդիա
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորն այս մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Հոլանդիայում։
Marca-ի համաձայն՝ «Հերենվենը» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 18-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքը տեղի կունենա ամանորյա տոներից հետո։
Էդեգորին վարձակալելու ցանկություն ունի նաեւ Ամստերդամի «Այաքսը»։ Նա խաղում է «Ռեալի» երիտասարդական թիմում։
Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում «Հերենվենը» չորրորդ տեղում է եւ պայքարում է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար։