Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է Լինդելյոֆի տրանսֆերից
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրաժարվել է Լիսաբոնի «Բենֆիկայի» շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի տրանսֆերից,- տեղեկացնում է «BBC»-ն:
Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իսկապես հետաքրքրված էր 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն այս պահին նա ևս մեկ կենտրոնական պաշտպանի կարիք չունի, քանի որ բավարարված է Ֆիլ Ջոնսի և Մարկոս Ռոխոյի խաղով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Լինդելյոֆի համար վճարել 22 մլն եվրո: