Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


ԼՂՀ ԱԳ նախարարն Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հրամայական է համարում

Արցախի միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մնացել են ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այս մասին նշել է դեկտեմբերի 28-ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից,  ներկայացնելով տարվա ընթացքում ԱԳՆ կողմից կատարված աշխատանքները՝  նա նաև ընդգծել է, որ ինչպես ողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ գերատեսչության առջև ծառացած լրջագույն մարտահրավեր հանդիսացան ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքների հաղթահարումը։

Այս կապակցությամբ ԱԳՆ կողմից հետևողական քայլեր են ձեռնարկվել ապրիլյան ագրեսիայի պատճառների ու հետևանքների մասին մ իջազգային հանրությանն իրազեկելու և նրա կողմից ադրբեջանական ագրեսիան և այդ ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները դատապարտելու ուղղություններով։

Մասնավորապես, ԼՂՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտագրեր է տարածել տարբեր միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև օժանդակել ԼՂՀ այլ ատյանների և գերատեսչությունների տրամադրած տեղեկատվության տարածմանը։ Լրատվամիջոցների հետ տարված աշխատանքների շնորհիվ միջազգային լսարանին է ներկայացվել ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի դիրքորոշումը։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ, առաջին հերթին, պետք է ջանքերը կենտրոնացնել շփման գծում կայունության ու կանխատեսելիության ապահովման և բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորման վրա։ Այս ուղղությամբ լուրջ քայլ կհանդիսանա Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթացի ձեռքբերումը հնարավոր է միայն բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և դրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական ու լիարժեք մասնակցության դեպքում։ Կարեն Միրզոյանը նշել է նաև, որ ապրիլյան ագրեսիայի ֆոնին հատկապես ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է որևէ առաջարկ, որը կարող է անգամ նվազագույն չափով սպառնալ հանրապետության անկախությանն ու անվտանգությանը։

Կարեն Միրզոյանը շեշտել է նաև, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հրամայական է՝ որպես ադրբեջանական նոր ագրեսիայի բացառման գործուն միջոց։ Արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ այն նաև դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ ապահովելով խաղաղ գործընթացի անշրջելիությունը, և թույլ կտա կենտրոնանալ երկու անկախ և ինքնիշխան պետությունների խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա։

Կարեն Միրզոյանը վստահեցրել է, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը 2017 թ. ևս կշարունակի հետևողական աշխատանքները՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը և տարբեր մակարդակներում միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում