Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


2016 թվականին շոու բիզնեսի ամենասկանդալային իրադարձությունը Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտն է

2016 թվականը Քարդաշյան-Ջեներ գերդաստանի համար իրադարձություններով հարուստ տարի էր, բայց ամենանշանակալին դարձավ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելը, ինչը, կարծես, մեկընդմիշտ փոխեց Քիմին: Հիմա հայուհին չի երեւում տեսախցիկների առջեւ եւ սոցցանցերում ի ցույց չի դնում իր հարստությունը:

 

Եվ այսպես՝ վերադառնանք դարի կողոպուտին: Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քորթնիի եւ Քենդալի, ինչպես նաեւ իր թիկնապահ Պասկալ Դյուվյեի հետ Փարիզ մեկնեց՝ Նորաձեւության շաբաթվա առիթով:

Առաջին իսկ օրերին Քիմն ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկի զոհը դարձավ, որ նետվեց Քիմի հետույքը համբուրելու, երբ հայուհին գնում էր Balmain-ի ցուցադրությանը:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ի գիշերը, երկար կհիշեն ե՛ւ Քիմը, ե՛ւ ֆրանսիական ոստիկանությունը:

Լրատվական գործակալությունների առաջին տեղեկությունը հաստատեց, որ երկու զինված անձիք Քիմին պատանդ են պահում փարիզյան հյուրանոցում:

Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանին կողոպտել են ոստիկանական համազգեստով 5 զինված անձիք:

Եվ եթե նախ հաղորդվում էր, որ Քիմին լոգարանում փակած եւ հեծանիվներով փախուստի դիմած գողերն իրենց հետ 15 մլն դոլարի թանկարժեք զարդեր են տարել, ավելի ուշ պարզվեց, որ խոսքը, ամեն դեպքում, 6-7 մլն դոլարի մասին է:

Աստիճանաբար ուրվագծվեց նաեւ կողոպուտի սցենարը:

Փարիզում գտնվելու ամբողջ ընթացքում անհայտ անձինք հետեւել են Քիմին:

Հայուհին իջեւանել էր Փարիզի էլիտար շրջաններից մեկում գտնվող հյուրանոցում, մինչդեռ Քենդալն ու Քորթնին այլ հյուրանոցում էին:

Ի դեպ՝ Քիմի հյուրանոցն այնքան էլ հյուրանոց չէ, այլ 9 բնակարանով շենք: Ժամանակին այնտեղ իջեւանել են Զլատան Իբրահիմովիչը, Փրինսը, Մադոննան, Լեոնարդո դի Կապրիոն:

Կողոպուտի գիշերը Քենդալն ու Քորթնին, ինչպես նաեւ Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեն փարիզյան գիշերային ակումբներից մեկում են եղել, իսկ Քիմը նախընտրել է հյուրանոցի իր համարում մնալ:

Դիմակավորված հինգ անձիք հյուրանոցի դռան զանգն են տվել, որը, ինչպես հետագայում պարզվեց, անվտանգության ծառայություն չունի, եւ ատրճանակով սպառնալով դռնապանին՝ նրան ստիպել են ցույց տալ, թե որն է հայուհու համարը:

Դռնապանը բացել է Քիմի սենյակի դուռը, եւ հանցագործները վախեցրել են հանկարծակիի եկած Քիմին, նրանից խլել հեռախոսը, 4 մլն դոլար արժողությամբ ամուսնական մատանին, առձեռն գումարը, հետո կապկպել աստղին եւ փակել լոգասենյակում:

Օգնություն է կանչել Քիմի ընկերուհին, որը վերեւի հարկում է բնակվել:

Մինչ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, հանցագործները փախուստի են դիմել, իսկ լրատվամիջոցները՝ մեկը մյուսի հետեւից վարկածներ առաջ քաշել. Քիմն ինքն է կազմակերպել կողոպուտը, ներքին աղբյուրները դավաճանել են Քիմին, գործին մասնակից է նաեւ հայուհու թիկնապահը:

Եվ մինչ Փարիզի քաղաքապետն ամեն կերպ աջակցում էր Քիմին, հայտնի դարձան կասկածյալների անուններ, որոնց թվում նշվում էր սերբ գողերի Pink Panther հայտնի բանդան:

Ամեն դեպքում, ֆրանսիական ոստիկանությունը մինչեւ հիմա որոնում է գողերին՝ մատնանշելով, որ հանցագործների համար դժվար կլինի Եվրոպայում իրացնել գողոնը, սակայն ո՛չ հանցագործներին, ո՛չ թանկարժեք իրերը գտնել առայժմ չի հաջողվել:

Իսկ Քիմն ԱՄՆ վերադարձավ, որոշ ժամանակ հանրությանը չէր ներկայանում, նրան տեսան միայն Քանյե Ուեսթի համերգին: Նա նաեւ հեռացավ սոցցանցերից եւ չի մասնակցում միջոցառումների, որոնց սովորաբար ներկա էր լինում:

Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի հաջորդ տարին Քիմի համար, որը, կարծես, որոշել է կտրուկ փոխել իր իմիջը:

 

NEWS.am STYLE

Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք Չալաբյան