Սոնա Շահգելդյանը` որդու ծննդյան խնջույքի և ամանորյա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ճիշտ մեկ տարի առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանը ստացավ իր կյանքի ամենաթանկ նվերը` որդուն: Երեկ երգչուհի նշել է փոքրիկ Արթուրի մեկ տարեկանը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ խոսել է զգացողությունների ու 2017-ից իր ցանկությունների մասին.
«Շուրջ մեկ տարի ամեն ամսվա 29-ին մեր տանը տոն էր, մենք նշել ենք տղայիս բոլոր ամսականները, իսկ երեկ արդեն` ծննդյան օրը: Տղայիս մեկ ամյակի խնջույքի կազմակերպման բոլոր աշխատանքները վստահել էի Սոֆյա Դիլանյանին եւ Ժորային, որոնց շատ շնորհակալ եմ, քանի որ նրանք ամեն մանրուքի մասին մտածել էին: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ավելորդ ճոխությունների սիրահար չեմ, տղայիս մեկ ամյակն էլ չցանկացա անիմաստ ծանրացնել. Մենք պարզապես մանկական սրճարաններից մեկում միայն հարազատներով փոքրիկ խնջույք էինք կազմակերպել»,- պատմեց Սոնան:
Երգչուհու խոսքով` փոքրիկ Արթուրն արդեն վաղուց է բառեր ասում, առաջին քայլերն անում, երեկ էլ ուրախությամբ հետեւել է իր ծննդյան ողջ ընթացքին.
«Տղաս շատ երաժշտական է, վաղուց արդեն իր տեսակը ցույց է տվել, սիրում է հետաքրքրությամբ զննել ամեն բան: Երեկ գուցե չէր հասկանում, որ իր ծննդյան օրն էր, սակայն նա օրվա հերոսն էր, բոլորի ուշադրության կենտրոնում: Դե իսկ նվերների պակաս չեղավ, հատկապես մայրս ու ամուսինս հոգ էին տարել, որ Արթուրն իրեն իսկական օրվա հերոս զգա»,- ժպիտով նշեց Սոնա Շահգելդյանը:
Շարունակությունը` այստեղ: