Մոուրինյու. Հունվարին ոչ ոք չի լքի Մանչեսթեր Յունայթեդը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ ոք չի լքի ակումբը:
«Չեմ ցանկանում ինչ-որ մեկին վաճառել: Ակումբի ղեկավարությունն ինձ հետ լիովին համաձայն է: Սակայն ես արդեն նշել էի, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա լքել ակումբը, ապա ես չեմ պատրաստվի խոչընդոտել:
Մենք դեռ ոչ մի առաջարկ չեն ստացել: Սեմ Ջոնսթոնը միակ ֆուտբոլիստը կլինի, ով կլքի թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այն էլ միայն վարձավճարով»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը: