Ինչպես պատրաստել 2017 թվականի խորհրդանիշ «Աքաղաղ» աղցան
Lifestyle2017թվականի ամանորյա սեղանի գլխավոր աղցանը` աղցան «Աքաղաղի» բաղադրատոմսն է.
Անհրաժեշտ բաղադրիչները:
Ձիթապտուղ, առանց կորիզի — 1 բանկա
Պղպեղ (դեղին եւ կարմիր) — 3 հատ.
Ապխտած հավի կրծքամիս — 300 գ
Ձիթապտուղ, ձվի դեղնուց — Աղցանը ձեւավորելու համար
Մայոնեզ
Պատրասման եղանակը
Քայլ 1: Հավի կրծքամիսը անհրաժեշտ է կտրատել փոքր խորանարդների տեսքով
Քայլ 2. Ձիթապտուղ պէտք է կտրատել կիսաշրջանակների տեսքով, իսկ պղպեղը խորանարդների: Մի քիչ պղպեղ պետք է թողնել աղցանը զարդարելու համար.
Քայլ 3. Բոլոր կտրատած բաղադրիչները պետք է մանրակրկիտ խառնել և լրացնել մայոնեզով
Քայլ 4.Հարթ ափսեի մեջ դնել աքաղաղի ձև կտրված թղթից և ձևի վրա լցնել սալաթը, զարդարել պոչը քերած ձվի դեղնուցով , իսկ քիթը, ոտքերը, կատարը, մորուքը, թևերը ձևավորել պղպեղով: Աչքը ձևավորել մի կտոր ձիթապտղով: