Կոնտեն ցանկանում է, որ Կուրտուան մնա Չելսիում
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ազնվականները» պատրաստ են բարելավել բելգիացու պայմանագիրը, որպեսզի վերջինս ցանկանա մնալ ակումբում:
«Կուրտուան կմնա մեզ հետ և դա ամենակարևորն է: Իմ կարծիքով՝ Տիբոն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Ընթացիկ մրցաշրջանում նա նույնպես հրաշալի է գործում: Նա կատարյալ է»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում iTV-ն:
Կուրտուայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: